Հռոմեացիներին 8:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ովքեր առաջնորդվում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ |
Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։
Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ Հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։
Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։
Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանք կոչվեցին “Ոչ իմ ժողովուրդ”, նույն տեղում նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն (Ովս. 2.1)»։
Այսինքն՝ ոչ թե մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում.
Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։
Քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։
Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։
Հաղթողները պիտի ժառանգեն այս ամենը, և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, նրանք էլ՝ ինձ համար որդիներ։