Հռոմեացիներին 7:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև պատվիրանը մեղքի առիթ դարձավ, խաբեց ինձ և նրանով էլ սպանեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, ինձ խաբեց ու դրանով սպանեց։ |
Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։
Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։
Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։
Ուրեմն բարի՞ն ինձ մահ պատճառեց։ Քա՛վ լիցի. բայց մեղքը, որ մեղք երևալով ինձ մահ պատճառեց՝ օգտագործելով բարին, որպեսզի մեղքը չափազանց մեղավոր լինի պատվիրանի միջոցով։
Պատվիրանը մեղքի պատճառ դարձավ, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց Օրենքի մեղքը մեռած է։
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,
Բայց ամեն օր հորդորե՛ք միմյանց, քանի այդ «այսօրը» դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։