Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Հռոմեացիներին 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց վրա, ովքեր այսպիսի բաներ են գործում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց մենք գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում։ |
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։
Եթե պիտի հայտնեն, թող մոտ գան, որպեսզի միասին իմանան, թե այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տվեց։ Եվ այժմ էլ ասվում է ձեզ. “Ես եմ Աստվածը, ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստվածը, ինձնից բացի մեկ ուրիշը չկա”։
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
Կասեք՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Արդ, լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։
Բայց Իսրայելի տունը կասի՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ, ո՛վ Իսրայելի տուն։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։
Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։
Արդ, ո՛վ մարդ, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծում ես՝ խո՞ւյս ես տալու Աստծու դատաստանից։
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։
Եվ լսեցի այդ հրեշտակից, որ ասում էր. «Արդար ես դու, որ էիր և ես, սո՛ւրբդ, որ այսպե՛ս դատաստան արեցիր.
որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը։ Եվ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։