4 Թշնամիներս հետ դառնալով կթուլանան Ու կկործանվեն քո առջև։
4 Որովհետև դու արեցիր իմ դատաստանն ու իրավունքը. դու նստեցիր աթոռի վրա, ո՛վ արդար դատավոր։
Նախատվելով՝ նա չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդար դատավորին։
Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, Ցնծացինք և ուրախացանք մեր կյանքի բոլոր օրերին։
Սաստիկ հողմով պիտի փշրի Թարսիս գնալու ընդունակ նավերը։
Հաստատի՛ր քայլերն իմ քո ճանապարհին, Որ ընթացքս չխոտորվի։
ապա երկնքից լսի՛ր նրանց աղոթքն ու խնդրանքը, իրավադա՛տ եղիր նրանց նկատմամբ։