Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը։
Հռոմեացիներին 14:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեկը հավատում է, որ ամեն ինչ կարելի է ուտել։ Իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ |
Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը։
Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։
Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն ինչ մաքուր է, բայց սխալ է այն մարդու համար, որ ուտում է՝ գայթակղության առիթ դառնալով։
Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։
Տկարների հետ եղա տկարի պես, որպեսզի շահեմ տկարներին։ Ամենքի հետ եղա ամեն ինչ, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։
Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ սեղան էր նստում առանց խտրություն դնելու, իսկ նրանց գալուց հետո սկսեց առանձնանալ և իրեն հեռու պահել հեթանոսներից՝ վախենալով թլփատվածներից։
Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում,
Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։
Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։
միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։