Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 9:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Տկարների հետ եղա տկարի պես, որպեսզի շահեմ տկարներին։ Ամենքի հետ եղա ամեն ինչ, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 9:22
12 Խաչաձեւ Հղումներ  

ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։


Թեպետ ոչ ոքի ենթակա չէի, բայց ինքս ինձ բոլորին ծառա դարձրի, որպեսզի շատերին շահեմ։


Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։


որպեսզի թերևս իմ հայրենակիցների նախանձը գրգռեմ և փրկեմ նրանցից ոմանց.


Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։


Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։


Ի՞նչ գիտես դու, ո՛վ կին, թե ամուսնուդ փրկելու ես, կամ ի՞նչ գիտես դու, ո՛վ ամուսին, թե կնոջդ փրկելու ես։


Ո՞վ է տկարանում, որի հետ ես չեմ տառապում, ո՞վ է գայթակղվում, որի համար սիրտս չի այրվում։


Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք առանց երկմիտ խղճով։


Մեկը հավատում է, որ ամեն ինչ կարելի է ուտել։ Իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։


Մեզնից յուրաքանչյուրը թող ընկերոջը հաճելի լինի բարի գործերի մեջ՝ նրան ամրապնդելու համար։


Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրա տարածմանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ