Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Հռոմեացիներին 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ի՞նչ է պատասխանում նրան Աստված. «Պահեցի ինձ,- ասում է,- յոթ հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին» (Գ Թագ. 19.18)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Աստծու պատասխանը նրան ի՞նչ է ասում. «Ինձ համար յոթ հազար մարդ թողեցի, որոնք Բահաղին չծնրադրեցին» (Գ Թագ. 19.18)։ |
Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։
Իսրայելում կթողնես յոթ հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին և շրթունքներով նրան չեն համբուրել»։
Թե՛ Սիոնից մնացածները և թե՛ Երուսաղեմից մնացածները սուրբ պիտի կոչվեն, բոլոր նրանք, ովքեր գրվել են Երուսաղեմում ապրելու համար,
Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց որդիներին՝ որպես Բահաղի ողջակեզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատվիրել և չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով։
Դրա համար ես կփակեմ նրա ճանապարհները պատնեշներով ու կցանկապատեմ նրա ճանապարհները, և չի գտնի իր շավիղները։
«Իմ ձեռքը կերկարեմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա և կվերացնեմ Բահաղի անունն այդտեղից և քրմերի անունը՝ քահանաներով հանդերձ,
Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Տերը Բելփեգովրին, երբ Տերը՝ մեր Աստվածը, ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր պաշտեցին Բելփեգովրին,