Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍՈՓՈՆԻԱ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 «Իմ ձեռքը կերկարեմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա և կվերացնեմ Բահաղի անունն այդտեղից և քրմերի անունը՝ քահանաներով հանդերձ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 «Իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ.

Տես գլուխը Պատճենել




ՍՈՓՈՆԻԱ 1:4
14 Խաչաձեւ Հղումներ  

Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն, որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա. և ինչպես դառնացրին նրան, կչարախնդան նրա փառքի վրա, քանի որ գերեվարվեցին նրանից։


Կոչնչացնեմ քո պաշտամունքային փայտե սյուները քո միջից և կկործանեմ քո քաղաքները,


Նրանց տները նրանց արտերի ու կանանց հետ, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի,- ասում է Տերը,- իմ ձեռքը պիտի երկարեմ այդ երկրի բնակիչների դեմ։


Իր ներկայությամբ կործանել տվեց Բահաղի կուռքերի զոհասեղանները և սրանց վերևի մասում գտնվող բարձրադիր պաշտամունքի տեղերը։ Նա ջարդեց պաշտամունքային փայտե սյուները, քանդակված ու ձուլածո կուռքերը, փշրեց, փոշիացրեց դրանք և շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրա։


Երուսաղեմը Սամարիայի և Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղեմը պիտի այնպես մաքրեմ իր բնակիչներից, ինչպես մի դյուրաբեկ անոթ, որ մաքրում ու երեսի վրա շուռ են տալիս։


Մեկնեցիր քո աջը, և երկիրը կուլ տվեց նրանց։


քանի որ դու երես թեքեցիր ինձնից,- ասում է Տերը,- և հետ ես գնալու։ Իմ ձեռքը պիտի երկարեմ քեզ վրա և պիտի կործանեմ քեզ։ Այլևս նրանց չեմ լսի,


Ես իմ ձեռքը երկարելու եմ նրանց դեմ և երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման՝ Դեբլաթի անապատից սկսած՝ իրենց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»։


այդ պատճառով ահա ես ձեռքս քո դեմ եմ պարզելու և քեզ ավար եմ դարձնելու ազգերի մեջ։ Քեզ ոչնչացնելու եմ ժողովուրդների միջից, քեզ հաստատապես կորստյան եմ մատնելու երկրների միջից։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը”»։


Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։


Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,


Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ