Հռոմեացիներին 1:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ |
Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։
Նրանց ճանապարհներն ամայացան, հեթանոսների ահը հանդարտվեց, և վերացավ նրանց հետ կնքված ուխտը. այլևս նրանց մարդ մի՛ համարեք։
Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։
Հիսուսը նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե այն ամենը, որ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող պղծել նրան,