16 Հիսուսն ասաց. «Դեռևս դո՞ւք էլ եք անմիտ
16 Իսկ Հիսուսն ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում։
Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։
Բայց նրանք չէին հասկանում այս խոսքը և վախենում էին նրան հարցնելուց։
Հիսուսը նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե այն ամենը, որ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող պղծել նրան,
Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։
Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք և հասկացե՛ք.
Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պետք է լինեիք, բայց ահա հարկավոր է, որ սովորեք, թե ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը։ Դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի.
Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Սուրբ Գիրքը։
Առաքյալներն այս բոլորից ոչինչ չհասկացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, և ասվածները չէին ըմբռնում։
Նրանք նաև չէին հասկացել հացի բազմացման իմաստը, քանի որ նրանց սրտերն ընդարմացած էին։
Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։
Հիսուսը նրանց ասաց. «Ընկալեցի՞ք այս ամենը»։ «Այո՛, Տե՛ր,- պատասխանեցին նրանք»։
Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։
և չե՞ք իմանում, թե բերան մտնող ամեն ինչ որովայն է գնում և դուրս ելնում։