Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հուդա 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։

Տես գլուխը



Հուդա 1:13
12 Խաչաձեւ Հղումներ  

Որ հավետ տիրում է իր զորությամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, Որոնք դառնացրին նրան. Թող չպարծենան իրենց հոգիներում։ Հանգիստ


Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։


Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։


Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։


Սրանք անջուր աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջը հավիտյան նրանց համար է պահված.


Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակատեղին, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար,


որտեղ գազանը և սուտ մարգարեն էին, և պիտի չարչարվեն զօր ու գիշեր։


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։