Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։
Հայտնություն 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար, |
Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։
Լիան ասաց. «Աստված վարձահատույց եղավ ինձ, որովհետև իմ աղախնին տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է «վարձ»։
Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։
Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Մադիանացի կնոջ հետ սպանված իսրայելացի տղամարդու անունը Զամբրի էր։ Նա Սաղովմի որդին էր՝ Շմավոնների նահապետական տան իշխանը,
Երկրորդ վիճակն ընկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունն ընկած էր Հուդայի որդիների ժառանգության մեջ։
Ասերի ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար,
Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։
Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ ժառանգությունը և քանանացիների դեմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կգամ քո ժառանգությունը ստանալու»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։