Հայտնություն 6:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ արի՛։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ չորրորդ կնիքը բացեց, չորրորդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ |
Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։
Տեսա նաև, որ Գառը բացեց յոթ կնիքներից մեկը. և չորս կենդանիներից մեկից լսեցի որոտի նման մի ձայն, որ ասում էր՝ արի՛։
Եվ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ արի՛։ Եվ ահա տեսա մի սև ձի, որի վրայի հեծյալն իր ձեռքին կշեռք ուներ։