Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Հայտնություն 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տեսա նաև ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի և չորս կենդանիների ու քահանաների շուրջը. նրանց թիվը բյուր բյուրավոր ու հազար հազարավոր էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։ |
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
ասելով. «Տերը եկավ Սինայից և մեզ երևաց Սեիրից։ Նա փութաց Փառանի լեռից դեպի Կադես՝ աջ կողմում ունենալով բյուր հրեշտակների,
Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին,
Նրանց մասին մարգարեացել է նաև Ենովքը՝ յոթերորդը Ադամից սկսած, և ասել. «Ահավասի՛կ եկավ Տերը բյուրավոր սուրբ հրեշտակներով՝
Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։
Աթոռի շուրջը քահանաներ էին՝ զմրուխտի տեսքով, ու քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրա՝ քսանչորս երեցներ՝ սպիտակ զգեստներ հագած և գլուխներին ոսկե պսակներ դրած։
Աթոռի առաջ ապակե ծով կար՝ սպիտակ բյուրեղի նման, իսկ աթոռի մեջտեղում և աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։
Եվ տեսա, որ աթոռի և չորս կենդանիների ու երեցների միջև կար մի Գառ՝ ասես մորթված. նա ուներ յոթ եղջյուր և յոթ աչք, որ Աստծու յոթ Հոգիներն են՝ ամբողջ երկրով մեկ։
Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։
Եվ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի և երեցների ու չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝