Դուք կլինեք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Այս ամենը հաղորդի՛ր Իսրայելի որդիներին»։
Հայտնություն 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց թագավորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն, որպեսզի թագավորեն երկրի վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։ |
Դուք կլինեք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Այս ամենը հաղորդի՛ր Իսրայելի որդիներին»։
և մեզ թագավորությանն արժանի դարձրեց, Աստծու և իր Հոր քահանաներ. և նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. Ամեն։
Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։
Երանելի՜ ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի. նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն ու նրա հետ պիտի թագավորեն հազար տարի։
Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։