Սրանք են անունները Իսրայելի որդիների, որոնք իրենց հոր՝ Հակոբի հետ մտան Եգիպտոս։ Յուրաքանչյուրն իր ընտանիքով մտավ.
Հայտնություն 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնուհետև տեսա, որ ահա երկնքում բացված մի դուռ կար, և փողի ձայնը, որ լսել էի դրանից առաջ, խոսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, և քեզ ցույց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռ կար, և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։ |
Սրանք են անունները Իսրայելի որդիների, որոնք իրենց հոր՝ Հակոբի հետ մտան Եգիպտոս։ Յուրաքանչյուրն իր ընտանիքով մտավ.
Եվ Տերն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու հետո այստե՛ղ բարձրացիր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չհանդգնեն բարձրանալ Աստծու մոտ, որպեսզի Տերը նրանց կորստյան չմատնի»։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց»։
քանզի լավ է, որ մեկը ասի քեզ. «Վե՛ր բարձրացիր ինձ մոտ», քան թե խոնարհվես հզորի առջև։ Խոսի՛ր աչքովդ տեսածի մասին.
Երեսուներորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, երբ ես Քոբար գետի ափին գերեվարվածների մեջ էի, երկինքը բացվեց, և ես տեսա Աստծուց տրված մի տեսիլք։
Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։
Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ պատռվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր իր վրա։
Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց,
Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն էլ պիտի խոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։
տեսնում էր երկինքը բացված և չորս ծայրերից կախված անոթանման մի մեծ սփռոց, որ իջավ նստեց երկրի վրա։
Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.
Դարձա ձայնի կողմը՝ տեսնելու, թե ո՛վ է ինձ հետ խոսողը։ Եվ ահա շրջվեցի ու տեսա յոթ ոսկե ճրագակալներ,
Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելեք, եկե՛ք այստեղ։ Եվ նրանք ամպերով երկինք ելան, իսկ նրանց թշնամիներն էլ նայում էին նրանց։
Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։
Յոթերորդ հրեշտակն իր գավաթից թափեց օդի մեջ և սրբարանից ու գահից լսելի եղավ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛վ»։
Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։
Հրեշտակն ինձ ասաց. «Այս խոսքերը վստահելի են և ճշմարիտ. մարգարեներին ներշնչող Տերը՝ Աստված, իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ՝ ցույց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։