Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 24:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, և կանգնի՛ր այնտեղ. քեզ պիտի տամ քարե տախտակները և իմ գրած օրենքներն ու պատվիրանները, որպեսզի սովորեցնես նրանց»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 24:12
21 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա՝ Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։


Եզրասն իր սրտում որոշել էր ուսումնասիրել Տիրոջ օրենքը, կյանքի կոչել այն՝ Իսրայելին ուսուցանելով պատվիրաններն ու օրենքները։


Իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ ու նրանց տվեցիր ուղիղ դատաստաններ և ճշմարիտ օրենքներ, բարի հրամաններ և պատվիրաններ,


նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։


Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։ Աստված լեռան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպես կասես Հակոբի տանը և կհայտնես Իսրայելի որդիներին.


Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։


Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։


Աստծուն թող մոտենա միայն Մովսեսը, իսկ մյուսները թող չմոտենան։ Բայց ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանա»։


Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի իջնելն ուշացավ, հավաքվեց Ահարոնի մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ի՛նչ եղավ այն մարդը՝ Մովսեսը, որ մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։


Տերն ասաց Մովսեսին. «Երկու քարե տախտակնե՛ր կոփիր՝ առաջին տախտակների նման, և ինձ մոտ՝ լե՛ռը բարձրացիր, և այդ տախտակների վրա կգրեմ այն պատգամները, որ առաջին տախտակների վրա էին, որոնք ջարդուփշուր արեցիր։


այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։


Ով այս պատվիրաններից՝ փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի։ Իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։


Հայտնի է, որ դուք եք Քրիստոսի նամակները՝ շարադրված մեր ծառայության միջոցով, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։


Արդ, եթե քարեղեն տախտակների վրա գրով դրոշմված մահվան ծառայությունը տրվեց այնպիսի փառքով, որ իսրայելացիները չկարողացան նայել Մովսեսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ անհետանալու էր,


Այդ ժամանակ նա ինձ պատվիրեց, որ ձեզ ուսուցանեմ օրենքներն ու կանոնները, որ դուք դրանք կիրառեք այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու»։


Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։


Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, և քեզ կհաղորդեմ այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, և նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրև ժառանգություն”։


որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ