Հայտնություն 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը և որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենց մասին ասում են, թե առաքյալներ են, բայց չեն, և սուտ հանեցիր նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ "Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։ |
Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։
Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։
Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։
Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։
Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։
Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։
տեսա քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու արիացի՛ր), նաև հայհոյությունը նրանց, որ իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովարան։
Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, ով ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. տեսա քո գործերը, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։
Տեսա քո գործերը, և ահա քո առաջ դրեցի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թեև քիչ զորություն ունեիր, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը։