Հայտնություն 19:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իր պատմուճանի և ազդրի վրա կար գրված մի գրություն՝ «Թագավոր թագավորների և Տեր տերերի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։ |
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։
Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Երանելին և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը,
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ
Եվ պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների. և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։