Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հայտնություն 18:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ քո մարմնին ցանկալի ամեն բան գնաց քեզնից, նաև ամեն լուսափայլ վայելչություն. պարարտությունը, գիրությունը և փառքը լքեցին քեզ, և այլևս չես գտնելու դրանք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ հոգուդ ցանկալի պտուղները քեզանից հեռացան, ինչպես և ամեն պարարտություն և լուսափայլ վայելչություն, և դրանք այլևս չես գտնելու։

Տես գլուխը



Հայտնություն 18:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց փրկեց խավարից և մահվան ստվերներից Եվ խորտակեց նրանց կապանքները։


Այդ վայրը կոչվեց Ցանկության գերեզմաններ [𝕸 Կիվռոտ-Հատտաավա], որովհետև այնտեղ թաղվեցին ոչ ժուժկալ ժողովրդից շատերը։


Նրանց մեջ գտնվող օտարների խառնամբոխը սկսեց զանազան պահանջներ ունենալ։ Իսրայելի որդիներն էլ նստած լաց էին լինում և ասում. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։


Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։


Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։


Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։


Այս ամենը պատահեց որպես օրինակ մեզ համար, որպեսզի չար բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան։


Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։


կինամոն, ամեն տեսակ խունկ և անուշահոտ յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ազնիվ ալյուր և ցորեն, և ամեն ունեցվածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, մարդկային մարմիններ և հոգիներ։


Եվ այս բոլորով հարստացած բոլոր վաճառականները քո տանջանքների երկյուղի պատճառով քեզնից հեռու կանգնելով՝ լալով ու սուգ անելով պիտի ասեն.