Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։
Հայտնություն 16:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա ոգիները նրանց հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց հավաքեցին այնտեղ, որ եբրայերեն Արմագեդոն է կոչվում։ |
Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։
Իսկ երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա՝ Քարահատակ, եբրայերեն՝ Կապպաթա, կոչված վայրում։
Եվ Երուսաղեմում՝ Ոչխարների ավազանի՝ Պրոբատիկեի մուտքի մոտ, մի տեղ կար, որ եբրայերեն անվանվում էր Բեթհեզդա, որ հինգ սրահ ուներ։
Եվ երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայեցիների լեզվով. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է խթանին ոտքի թաթով հարվածել”։
Եվ պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների. և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։
Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։
և քեզ հետ տանես Կիսոնի հեղեղատ, Հաբինի զորագլուխ Սիսարայի, նրա զորքերի ու նրա կառքերի դեմ, և Տերը նրանց քո ձեռքը կմատնի»։
Թագավորներ եկան և պատերազմեցին, Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագավորները Թանաքի մեջ, Մակեդդովի ջրերի վրա. Ագահությամբ արծաթ չառա։