Տերն անապատ պիտի դարձնի Եգիպտոսի ծովը և սպառնալիքով իր ձեռքը պիտի երկարի Եփրատի վրա և ուժեղ փչելով՝ այն յոթ առուների պիտի վերածի, որպեսզի կոշիկով համարձակ կարողանան անցնել այն։
Հայտնություն 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վեցերորդն իր գավաթից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վեցերորդն իր գավաթը թափեց մեծ գետի՝ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որպեսզի Արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի։ |
Տերն անապատ պիտի դարձնի Եգիպտոսի ծովը և սպառնալիքով իր ձեռքը պիտի երկարի Եփրատի վրա և ուժեղ փչելով՝ այն յոթ առուների պիտի վերածի, որպեսզի կոշիկով համարձակ կարողանան անցնել այն։
Բայց ես պիտի արթնացնեմ հյուսիսային մարդուն և արևելյանին, նրանք պիտի կանչվեն իմ անունից. պիտի գան իշխանները, և բրուտի կավի նման պիտի տրորվեք այնպես, ինչպես բրուտն է տրորում։
Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ և նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների և ճահճուտները ցամաքեցնեմ։
Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խոսեցի ու բերեցի, հաստատեցի և կատարեցի, բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։
դրա համար էլ Տերը ձեզ վրա պիտի թափի հորդ ու հզոր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զորությունը։ Նա կգա հասնի ձեր բոլոր ձորերը և կճեմի ձեր պարիսպների վրայով.
Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին և պիտի առնեմ քո վրեժը, պիտի ավերեմ նրա ծովը և ցամաքեցնեմ նրա աղբյուրները։
Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. «Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։
Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ ելնում էր արևելքից և ուներ կենդանի Աստծու կնիքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրված վնասելու երկրին և ծովին։
որն ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Եփրատ մեծ գետի վրա կապված չորս հրեշտակներին արձակի՛ր»։