Հայտնություն 14:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ հավատը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի։ |
Վիշապը զայրացավ կնոջ դեմ ու գնաց պատերազմելու ընդդեմ նրա մյուս զավակների, որոնք պահում էին Աստծու պատվիրանները և վկայում էին Հիսուսին։
ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։
տեսա քո գործերը և գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաև չուրացար իմ հավատն այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ. և իմ հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։
Քանի որ պահեցիր համբերությամբ դիմանալու մասին իմ խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։
Տեսա քո գործերը, և ահա քո առաջ դրեցի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թեև քիչ զորություն ունեիր, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը։