Եվ երբ Հովհաննեսն իր գործունեության ընթացքն ավարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ եք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ հետևից գալիս է նա, որի ոտքերի կոշիկներն արձակելու արժանի չեմ”։
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Այնտեղ բարձրացա մի հայտնության համաձայն, և Ավետարանը, որը քարոզում եմ հեթանոսների մեջ, առանձին ներկայացրի նրանց, ովքեր երևելիներ էին, որպեսզի զուր տեղն աշխատած չլինեմ կամ չաշխատեմ։
Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը,
Քանի որ պահեցիր համբերությամբ դիմանալու մասին իմ խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։
Տեսա քո գործերը, և ահա քո առաջ դրեցի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թեև քիչ զորություն ունեիր, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը։
Եվ նրանց տրվեցին սպիտակ հագուստներ, և ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա իրենց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես մահվան պիտի ենթարկվեն։