Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
Հակոբոս 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ |
Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
թեև երկնչում էին Տիրոջից, պաշտում էին իրենց աստվածներին ըստ այն ազգերի կրոնների, որոնց Աստված մերժել էր։
Այդ ազգերը թեպետ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքերին էին ծառայում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչև այսօր վարվում են այնպես, ինչպես իրենց նախնիները։
Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։ Նա կկործանի նրանց զոհասեղանները. թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.
Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։
և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։