7 Այդպիսի մեկը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ,
7 Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։
Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։
Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։
Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։
քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում։