բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
Հակոբոս 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, մեղքն էլ՝ հասունանալով՝ մահ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ |
բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։
Դավիթը պատգամավորներ ուղարկեց, բերել տվեց նրան և մտավ նրա ծոցը։ Նա դաշտանից մաքրվել էր։ Կինը վերադարձավ իր տունը
Իր մեջ ցավեր է սաղմնավորելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու. նրա արգանդը նենգություն է ծնելու»։
Ահա պիտի տեսնեք, ահա ամոթահար պիտի լինեք, զուր պիտի լինի ձեր հոգու զորությունը, և կրակը ձեզ պիտի այրի։
Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։