Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։
Հակոբոս 1:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ |
Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։
Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,
Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։
Դավիթը պատգամավորներ ուղարկեց, բերել տվեց նրան և մտավ նրա ծոցը։ Նա դաշտանից մաքրվել էր։ Կինը վերադարձավ իր տունը
Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Ուրեմն բարի՞ն ինձ մահ պատճառեց։ Քա՛վ լիցի. բայց մեղքը, որ մեղք երևալով ինձ մահ պատճառեց՝ օգտագործելով բարին, որպեսզի մեղքը չափազանց մեղավոր լինի պատվիրանի միջոցով։
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,
Բայց ամեն օր հորդորե՛ք միմյանց, քանի այդ «այսօրը» դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։
Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, թե՝ Աստծուց եմ փորձվում, քանզի Աստված չարից չի փորձվում. ինքն էլ չի փորձում ոչ ոքի։