ՀՌՈՒԹ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ասաց. “Թող հնձվորների հետևից հասկաքաղ անեմ և խուրձերից ընկածները հավաքեմ”։ Եկել ու մնացել է այստեղ առավոտից մինչև այժմ, մի փոքր դադար էլ չտվեց այս արտում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մեզ ասաց. “Աղաչում եմ, թողեք հնձվորների ետևից խրձերի մեջ հասկ քաղեմ ու հավաքեմ”. և նա վաղ առավոտից եկել է ու մնացել մինչև հիմա և միայն հիմա մի քիչ նստեց տանը»։ |
Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։
Հռութն իր սկեսրոջն ասաց. «Ճիշտ է, նա ինձ ասաց՝ “Ինձ ծառայող աղջիկների հե՛տ եղիր, մինչև որ վերջացնեն իմ ողջ հունձը”»։
Հնձվորների վրա նշանակված ծառան պատասխանեց ու ասաց. «Մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձավ Մովաբի դաշտից։
Բոոսն ասաց Հռութին. «Լսի՛ր, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշ տեղ, ուրիշի արտը չգնաս, այստեղից ոչ մի տեղ չգնաս, այլ հենց այստեղ, ինձ ծառայող աղջիկների հե՛տ եղիր։