ՀՌՈՒԹ 2:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Հռութը միացավ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հավաքեց մինչև գարու և ցորենի հնձի վերջը, և ապրում էր իր սկեսրոջ հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։ |
Եվ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից և գարու հնձի սկզբին եկան Բեթղեհեմ։
Նոոմինն իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ նրան ծառայող աղջիկների հետ լինես, և չլինի, թե մի այլ արտում քեզ ուրիշը հանդիպի»։