Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. «Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտրեմ, որ քեզ լավ լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 3:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից,


Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։


Իսկ եթե մեկն իր կույսի համար ամոթ համարի, որ նա, հասուն տարիքի հասած լինելով, այդպես մնա, թող անի այն, ինչ ցանկանում է. մեղք գործած չի լինի, թող ամուսնանան։


Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։


Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, զավակներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին չարախոսելու որևէ առիթ չտան,


Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։


Աստված տա, որ ամեն մեկդ հանգիստ գտնեք ձեր հոր տանը»։ Եվ համբուրեց նրանց։ Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան


Եվ Հռութը միացավ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հավաքեց մինչև գարու և ցորենի հնձի վերջը, և ապրում էր իր սկեսրոջ հետ։


Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ