Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 2:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եվ Հռութը միացավ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հավաքեց մինչև գարու և ցորենի հնձի վերջը, և ապրում էր իր սկեսրոջ հետ։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 2:23
11 Խաչաձեւ Հղումներ  

Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։


Իմաստուն որդին լսում է իր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։


Դու քեզ համար կհաշվես յոթ շաբաթ. մանգաղը գործի դնելու օրվանից կսկսես հաշվել յոթ շաբաթ։


Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։


Մինչ Պետրոսը ներքևում՝ գավթում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ


Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։


Եվ Նոեմին իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ դու նրա աղջիկների հետ լինես, և քեզ չհանդիպեն ուրիշ արտի մեջ»։


Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։


Այսպես վերադարձավ Նոեմին իր հարս՝ մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրից, և գարու հնձի սկզբին հասան Բեթլեհեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ