Արդ, Տերը ձեր նկատմամբ ողորմություն և արդարություն թող անի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։
ՀՌՈՒԹ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոոմինն իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր հոր տունը. Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք այն մեռածներին և ինձ եք արել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոեմին իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, և ձեզնից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը։ Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին և ինձ։ |
Արդ, Տերը ձեր նկատմամբ ողորմություն և արդարություն թող անի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։
Իմացե՛ք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։
Մաալոնը և Քելլոնը՝ երկուսն էլ մեռան այնտեղ, և կինը մնաց միայնակ՝ զրկված իր ամուսնուց և որդիներից։
Նա իր երկու հարսների հետ դուրս եկավ այն տեղից, որտեղ ապրում էր, և նրանք ճանապարհ ընկան՝ Հուդայի երկիր վերադառնալու համար։
Աստված տա, որ ամեն մեկդ հանգիստ գտնեք ձեր հոր տանը»։ Եվ համբուրեց նրանց։ Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան
Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։
Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տիրոջից՝ Աստծուց, աղջի՛կս, որովհետև քո այս վերջին բարեգթությունն ավելին է, քան առաջինը, քանի որ չգնացիր երիտասարդների հետևից՝ աղքատ կամ հարուստ։