Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Աստված տա, որ ամեն մեկդ հանգիստ գտնեք ձեր հոր տանը»։ Եվ համբուրեց նրանց։ Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Տերը տա ձեզ, որ ամեն մեկդ հանգստություն գտնի իր մարդու տանը»։ Համբուրեց նրանց, և նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, լաց եղան։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 1:9
8 Խաչաձեւ Հղումներ  

Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. «Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտրեմ, որ քեզ լավ լինի։


Բոլորն էլ շատ լաց եղան և Պողոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։


Հովսեփը համբուրեց նաև իր բոլոր եղբայրներին և նրանց գրկած՝ լաց եղավ։ Դրանից հետո միայն իր եղբայրները խոսեցին նրա հետ։


Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ։


Հակոբը մոտեցավ, համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հագուստի հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Իրապես իմ որդու բուրմունքը նման է բուրմունքին բարեբեր անդաստանի, որ օրհնված է Տիրոջ կողմից։


Նոոմինն իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր հոր տունը. Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք այն մեռածներին և ինձ եք արել։


և ասացին նրան. «Այդպես չի լինի, մենք քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։


Մի՞թե ես արժանի չէի համբուրելու իմ թոռներին ու դուստրերին։ Արդ, անմտություն արեցիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ