ՀՌՈՒԹ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք երկուսով գնացին, մինչև որ հասան Բեթղեհեմ։ Երբ նրանք եկան Բեթղեհեմ, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով։ Ասում էին. «Սա՞ է Նոոմինը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երկուսն էլ գնացին, մինչև հասան Բեթլեհեմ։ Եվ երբ Բեթլեհեմ եկան, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով, և ասում էին. «Սա՞ է Նոեմին»։ |
Արդյոք սկզբից իսկ ձեր այդ ամբարտավանությունը չէ՞ր, որ նրա մատնության պատճառ դարձավ. նա իր ոտքերով հեռավոր պանդխտության պիտի քշվի։
Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։
Նա ասաց նրանց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչե՛ք Դառնացած, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։
Հնձվորների վրա նշանակված ծառան պատասխանեց ու ասաց. «Մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձավ Մովաբի դաշտից։