Եթթին պատասխան տվեց արքային՝ ասելով. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր արքան. որտեղ լինի իմ տեր արքան, մեռած թե կենդանի, այնտեղ կլինեմ և ես՝ քո ծառան»։
ՀՌՈՒԹ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որտեղ մեռնես, այնտեղ էլ ես կմեռնեմ և կթաղվեմ. թող Տերն այսպես և սրանից ավելին անի ինձ, միայն մահը կկարողանա բաժանել ինձ քեզանից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի. միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից»։ |
Եթթին պատասխան տվեց արքային՝ ասելով. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր արքան. որտեղ լինի իմ տեր արքան, մեռած թե կենդանի, այնտեղ կլինեմ և ես՝ քո ծառան»։
«Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։
Քանի դեռ ցերեկ էր, ամբողջ ժողովուրդը եկավ Դավթի մոտ, որ նա ճաշի, սակայն Դավիթը երդվելով ասաց. «Աստված ինձ այսպես և այսպես ու ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ որևէ բան ուտեմ»։
Աստված Աբեններին այսպես ու սրանից ավելին թող անի, եթե Դավթին չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան՝ ասելով.
Նրա վրա ողբալուց հետո ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կթաղեք այն գերեզմանում, որտեղ թաղվեց Աստծու մարդը. նրա ոսկորների կողքի՛ն դրեք ինձ, որպեսզի իմ ոսկորները պահպանվեն նրա ոսկորների հետ,
Հեզաբելը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Եթե դու Եղիան ես, իսկ ես՝ Հեզաբելը, ապա թող աստվածներն ինձ այսպես ու այսպես անեն և դեռ ավելին, եթե վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարեներից յուրաքանչյուրին արեցիր դու»։
Սողոմոն արքան երդվեց Տիրոջ անունով՝ ասելով. «Աստված թող պատժի ինձ, եթե այդ խնդրանքի համար Ադոնիան իր իսկ կյանքով չհատուցի։
Ադերի որդին նրա մոտ մարդ ուղարկեց և ասաց. «Այսպես և այսպես թող անեն ինձ աստվածները և ավելին թող անեն, եթե Սամարիայի հողը բավի իմ հետևակի բոլոր զինվորներին մեկ բռաչափով»։
Արքան ասաց. «Թող Աստված այսպես ու այսպես և ավելին անի ինձ, եթե Սափատի որդի Եղիսեեի գլուխն իր վրա մնա այսօր»։
Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։
Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։
նորածինը քեզ վերստին կյանք կտա և կկերակրի քո ծերության ժամանակ, որովհետև քեզ սիրող հարսը, որ քեզ համար յոթ որդուց էլ լավ է, որդի ծնեց»։
Տերը Հովնաթանին այսպես և սրանից ավելին թող անի, եթե չբացահայտեմ հորս չարությունը քո հանդեպ և քեզ չհայտնեմ։ Այդ դեպքում քեզ կարձակեմ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես իմ հոր հետ էր։
Աստված թող այսպես ու այսպես անի ինձ, եթե մինչև վաղն առավոտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մեկ արու թողնեմ»։
Նա ասաց. «Ինչ խոսքեր որ քեզ ասաց Տերը, մի՛ թաքցրու ինձանից։ Աստված քեզ թող առավել պատժի, եթե քո ականջին ասված խոսքերից որևէ բան թաքցնես ինձանից»։