Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Հեզաբելը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Եթե դու Եղիան ես, իսկ ես՝ Հեզաբելը, ապա թող աստվածներն ինձ այսպես ու այսպես անեն և դեռ ավելին, եթե վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարեներից յուրաքանչյուրին արեցիր դու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Աստվածներն ինձ այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե վաղն այս ժամանակ քո անձը նրանցից մեկի անձի տեղը չդնեմ»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:2
18 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց. «Թող Աստված այսպես ու այսպես և ավելին անի ինձ, եթե Սափատի որդի Եղիսեեի գլուխն իր վրա մնա այսօր»։


Ադերի որդին նրա մոտ մարդ ուղարկեց և ասաց. «Այսպես և այսպես թող անեն ինձ աստվածները և ավելին թող անեն, եթե Սամարիայի հողը բավի իմ հետևակի բոլոր զինվորներին մեկ բռաչափով»։


Որտեղ մեռնես, այնտեղ էլ ես կմեռնեմ և կթաղվեմ. թող Տերն այսպես և սրանից ավելին անի ինձ, միայն մահը կկարողանա բաժանել ինձ քեզանից»։


Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։


Փարավոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից. զգո՛ւյշ եղիր, այլևս չհամարձակվես իմ աչքին երևալ, որովհետև որ օրը երևաս ինձ, կմեռնես»։


Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։


Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրա նախատալից ձայնդ բարձրացրիր, և հայացքդ հառեցիր։ Իսրայելի սուրբի՞ վրա։


Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։


Աստված Աբեններին այսպես ու սրանից ավելին թող անի, եթե Դավթին չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան՝ ասելով.


«Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։


Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։


Նրա բոլոր խոսքերը լսեցին Հովակիմ արքան, նրա բոլոր մեծամեծներն ու բոլոր իշխանները և ուզում էին սպանել նրան։ Ուրիան լսելով վախեցավ ու փախավ գնաց եգիպտացիների երկիրը։


Սողոմոն արքան երդվեց Տիրոջ անունով՝ ասելով. «Աստված թող պատժի ինձ, եթե այդ խնդրանքի համար Ադոնիան իր իսկ կյանքով չհատուցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ