Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթել։
ՀՌՈՒԹ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոոմինն ասաց Հռութին. «Ահա քո տագերակինը վերադարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ, դու էլ հե՛տ դարձիր քո տագերակնոջ հետևից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն Նոեմին ասաց. «Ահա քո տագերկինը ետ դարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ. դո՛ւ էլ ետ դարձիր քո տագերկնոջ ետևից»։ |
Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթել։
և որոնք խոտորվում էին Տիրոջից, որոնք ո՛չ փնտրում էին Տիրոջը, ո՛չ էլ Տիրոջ կողմն էին լինում»։
Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։
Արդ, իմ արդարը պիտի ապրի հավատով։ Եվ եթե մեկը երկմտում է, իմ հոգին նրան չպիտի հավանի» (Ամբ. 2.3-4)։
Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։
Հեսուն ասաց ժողովրդին. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ է. նա, նախանձախնդիր լինելով, չի ների ձեր մեղքերն ու անօրենությունները,
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։
Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի՝ քեզ ժառանգություն տվածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, ժառանգություն տվեց մեզ։
Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։
Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։