ՀՈՎՆԱՆ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։ |
Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։
Ապա նրան խաչը հանեցին և նրա հանդերձները բաժանեցին՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի կողմից ասված խոսքը. «Իրենց մեջ բաժանեցին իմ հանդերձները և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։
Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։