ՀՈՎՆԱՆ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը հողմ բարձրացրեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովի վրա, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ |
Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Տերը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարավային հողմ բարձրացրեց երկրի վրա։ Երբ առավոտ եղավ, հարավային հողմն առավ մորեխն
Աստված ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց. հողմն առավ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը։ Եվ եգիպտացիների ողջ երկրում մորեխ չմնաց։
Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և Տերը հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղեց և ծովը ցամաք դարձրեց՝ պատռելով ջուրը։
իր հրամանով երկնքում տեղավորեց շառաչող ջրերի առատությունը. նա երկրի ծագերից ամպեր է հանում, փայլատակումներ առաջացնում անձրևների ժամանակ, լույս է հանում իր շտեմարաններից։
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։
Տերը քամի բարձրացրեց և ծովի կողմից լորամարգիներ բերեց-թափեց բանակատեղիի շուրջբոլորը մեկ օրվա ճանապարհի երկարությամբ ու գետնից երկու կանգուն բարձրությամբ։