Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդը պատասխանեց նրանց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղի՛ց է, սակայն իմ աչքերը բացեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդը պատասխանեց ու ասաց նրանց. «Դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե այդ մարդը որտեղի՛ց է, իսկ նա իմ աչքերը բացեց։ |
Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.
կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։
Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։ Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերը և ուսուցանում։
Նա պատասխանեց նրանց և ասաց. «Գնացե՛ք, պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում.
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։
Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։