Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։
Դրա համար էլ Աստված չի ուրախանալու նրանց երիտասարդներով, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետև նրանք ամենքն էլ անօրեն են ու չար, ամեն բերան անարդարություն է խոսում։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել. նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։
այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
Եվ մի օր ինքն ուսուցանում էր, իսկ Գալիլեայի և Հրեաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղեմից հավաքված փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները նստած էին։ Մարդկանց բժշկելիս Տիրոջ զորությունը Հիսուսի հետ էր։
Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։