ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը պատասխանեց նրանց. «Թեպետ ես ինքս իմ մասին եմ վկայում, սակայն իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք՝ որտեղի՛ց եմ գալիս կամ ո՛ւր եմ գնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Թեև ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ |
և ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե՝ հայհոյում ես, նրա՞ համար, որ ասացի՝ Աստծու Որդին եմ։
Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։
Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է գործում դրանք։
և խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի. նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, և նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։
Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։
Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. բայց ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։
Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։
Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ
Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը.