ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինքն իրենից խոսողն իր փառքն է փնտրում, սակայն ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում, նա ճշմարիտ է, և նրա մեջ կեղծ բան չկա։ |
Մովսեսը նրան ասաց. «Իմ փոխարեն դո՞ւ ես նեղվում։ Երանի՜ Տերն իր ոգին տար ողջ ժողովրդին, և նրանք բոլորը դառնային Տիրոջ մարգարեները»։
Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։
Հիսուսը պատասխանեց. «Եթե ես փառավորեմ ինքս ինձ, իմ փառքը ոչինչ է. իմ Հայրն է ինձ փառավորում, որի մասին դուք ասում եք՝ “Մեր Աստվածն է”,
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Ինչպես որ գիտեք, նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։