Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Մովսեսը նրան ասաց. «Իմ փոխարեն դո՞ւ ես նեղվում։ Երանի՜ Տերն իր ոգին տար ողջ ժողովրդին, և նրանք բոլորը դառնային Տիրոջ մարգարեները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Մովսեսն ասաց նրան. «Ի՞նձ համար ես նախանձում. երանի թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, և Տերը նրանց վրա դներ իր Հոգին»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:29
17 Խաչաձեւ Հղումներ  

Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։


Մի՛ տրտմեցրեք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք, քանզի դատավորն ահավասիկ դռանն է։


Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։


Եվ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Արդ, խնդրե՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։


Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,


Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծիք, նախանձ ու չարախոսություն,


Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում,


Հետևապես մարդկանցից ոչ ոք թող չպարծենա,


Պողոսն ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։


Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։


Դրանից հետո Մովսեսն ու Իսրայելի ծերերը վերադարձան բանակատեղի։


Տիրոջ հոգին կիջնի քեզ վրա, և դու էլ կմարգարեանաս նրանց հետ և ուրիշ մարդ կդառնաս։


Եվ կիմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ, և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չկա ոչ ոք ինձնից բացի, և իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան։


Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներով կերազեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ