Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախե՛ք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախե՛ք դեպի մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան Մարդու Որդու գալուստը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում։ Նա չէր ուզում շրջել Հուդայում, քանի որ հրեաներն ուզում էին սպանել նրան։ |
Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախե՛ք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախե՛ք դեպի մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան Մարդու Որդու գալուստը։
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և հնար էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեին, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։
Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
Օրենքը ձեզ Մովսեսը չտվե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։
Հրեա առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք. մի՞թե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա և հեթանոսների՞ն ուսուցանի։
Գիտեմ, որ Աբրահամի սերնդից եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր մեջ։
Իսկ այժմ ուզում եք սպանել մի մարդու՝ ինձ. ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, որը լսել եմ իմ Հորից. այդպիսի բան Աբրահամը չարեց։
Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։