Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:71 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

71 Նա խոսում էր Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և նա տասներկուսից մեկն էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

71 Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետև նա էր տասներկուսից մեկը, որ մատնելու էր նրան։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:71
19 Խաչաձեւ Հղումներ  

Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։


Տասներկու առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես,


Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որն էլ մատնեց նրան։


Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց քահանայապետների մոտ, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։


Աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.


Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։


Հիսուսը պատասխանեց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ ու կտամ նրան»։ Եվ թաթախելով պատառը՝ տվեց Իսկարիովտացի Հուդային։


Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։


Իսկ Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։


Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Քանի որ Հիսուսն սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն։ Եվ ասաց.


Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, և ձեզանից մեկը սատանա է»։


Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,


քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակության և ուրացան մեր միակ Իշխանին ու Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ