ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով սրանից ուտի, չմեռնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ |
Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը»։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
Եվ ասում էին. «Սա Հիսուսը՝ Հովսեփի որդին չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ հիմա ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից իջա»։
Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։
Իսկ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և Հոգին կյանք է տալիս արդարության համար։