ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այդտեղ չէ, և ոչ էլ նրա աշակերտները, նավակներն առան ու եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ, ո՛չ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին և եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։ |
Երբ Հիսուսը վերադարձավ ծովի մյուս կողմը, ժողովուրդը նրան լավ ընդունեց, որովհետև ամենքը նրան էին սպասում։
Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։
Նավակ նստելով՝ գնացին դեպի ծովի մյուս կողմը՝ դեպի Կափառնաում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել,
Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։