Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ, ո՛չ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին և եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այդտեղ չէ, և ոչ էլ նրա աշակերտները, նավակներն առան ու եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:24
11 Խաչաձեւ Հղումներ  

և նավ նստելով՝ գնացին լճի մյուս կողմը՝ Կափառնաում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել։


Եվ երբ նրան գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։


Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։


Այդ տոնի ժամանակ հրեաները փնտրում էին նրան ու ասում. «Որտե՞ղ է նա»։


Հիսուսն այս ասաց ժողովարանում, երբ Կափառնաումում ուսուցանում էր։


Բայց Տիբերիայից ուրիշ նավեր էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ Տիրոջ գոհության աղոթքով հացն էին կերել։


Երբ Հիսուսը վերադարձավ, ժողովուրդը ընդունեց նրան, որովհետև բոլորը սպասում էին նրան։


Եվ լճի մյուս կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ ու ցամաք ելան։


Նրանք, լճի մյուս կողմն անցնելով, Գեննեսարեթի գավառ եկան։


Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ